Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ես

Ինչպես չվախենալ որոշում ընդունելուց. 1in.am

Ինչպես չվախենալ որոշում ընդունելուց. 1in.am

Ինչպես սովորել չվախենալ որոշումներ ընդունելուց և ընդունել ճիշտ որոշումներ, ներկայացնում է healthinfo.ua-ն: Նախ պետք է ձեզ համար հստակեցնեք այն, որ ընդունած որոշման մեջ  չսխալվեք, հնարավորինս արդյունավետ ելք ապահովեք:

Որոշում ընդունելու մի քանի կանոն.

1. Որոշում ընդունել, նշանակում է համաձայն լինել պատասխանատվություն կրել դրա համար:

2. Մի հրաժարվեք որոշումներ ընդունելուց

3. Եթե դուք չեք ուզում որոշում ընդունել, դա նույնպես որոշում է:


4. Փորձի ձեռք բերման հետ ձեր որոշումները կդառնան ավելի ճիշտ և արդյունավետ:

5. Որոշում ընդունելով անմիջապես մոռացեք դրա մասին:

Որոշում ընդունելով մի անհանգստացեք, թե այն որքանով է ճիշտ: Սովորեք ամեն ինչում տեսնել դրական պահերը:

Հարց 1. Ես ի՞նչ կընտրեի, եթե չլիներ վախը:

Թղթի վրա գրեք ձեր բոլոր վախերը և կասկածները, և ջանացեք վերլուծել դրանք: Երբեմն ձեզ ավելի շատ վախեցնող տարբերակն ամենաճիշտն է դուրս գալիս:

Հարց 2. Ես ի՞նչ կընտրեի, եթե չլինեին փողերը:

Փորձեք հաշվի չառնել հարցի նյութական կողմը: Փորձը ցույց է տալիս, որ եթե դուք ընտրում եք ճիշտ ճանապարհ, մտածածն իրագործելու համար փող միշտ կգտնվի:

Հարց 3. Ինչ կարող է պատահել ամենավատ դեպքում (և ամենալավ):

Երկու սյունակում գրեք ձեր որոշման բոլոր հետևանքները՝ լավ և վատ: Այդ ճանապարհով դուք կհասկանաք, թե ինչպես վարվեք:

Հարց 4. Ի՞նչ կարող է ինձ հուշել իմ փորձը:

Հիշեք, թե ունեցե՞լ եք կյանքում նման իրավիճակներ: Ի՞նչ եք արել այն ժամանակ: Ի՞նչ է ձեզ սովորեցրել ձեր փորձը:

Հարց 5. Դա տհա՞ճ անհրաժեշտություն է:

Հարցրեք ձեզ. «Իրո՞ք ես պետք է անեմ այն, ինչ ինձ տհաճ է: Կա՞ հնարավորություն դա չանելու»:

Հարց 6. Ի՞նչ է ասում իմ մարմինը:

Երբ դուք մտածում եք այդ խնդրի մասին, ֆիզիկապես ի՞նչ եք զգում: Հաճախ մարմինն ինքն է ճիշտ որոշում հուշում:

Հարց 7. Դա ինչպե՞ս կանդրադառնա ինձ վրա ապագայում:

Մտածեք. դուք ապագայում ձեզ կհարգե՞ք, եթե այդպես եք վարվում: Դա կունենա՞ ձեզ համար հաճելի կամ տհաճ հետևանքներ:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. my.goodhouse.com.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ